Լեոն ժյուրիի քվեարկությամբ հաղթել է «Our Generation» երգի մրցույթում

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Լեոն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Our Generation» («Մեր սերունդը») միջազգային մանկական հեղինակային երգի հեռուստատեսային մրցույթում հաղթող է ճանաչվել պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով։

Այս մասին տեղեկացրել է Լեոյի մայրիկը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։

Մրցույթում հանդիսատեսի քվեարկությամբ հաղթել է Բելառուսը։

Հիշեցնենք, որ Լեո Մկրտչյանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում «Cosmic Friend» երգով զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *