Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակից:
«Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստում էր ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում»։