Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել է համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչ։
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
Հայ գրոսմայստերը մրցաշարի ընթացքում հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, ինչպես նաև շախմատային համաշխարհային էլիտայի երկու ներկայացուցիչների՝ Ռիխարդ Ռապորտին (Հունգարիա) և Արջուն Էրիգաիսիին (Հնդկաստան):
Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։
Հայտնում է Շախմատի ֆեդերացիան: