Շվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմ

Շվեյցարիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 20-ին զանգվածային երիտասարդական բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ ռազմական բյուջեի ավելացման և կրթության ու առողջապահության ոլորտների ֆինանսավորման կրճատման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է շուրջ 40 հազար մարդ։

Ցյուրիխում, Բեռնում, Ժնևում, Լոզանում, Բազելում և այլ քաղաքներում ցուցարարները դեմ են արտահայտվել Եվրոպայի վերազինման քաղաքականությանը՝ կոչ անելով ավելի շատ միջոցներ հատկացնել կրթությանը, երիտասարդներին և սոցիալական ոլորտին։

Մի շարք քաղաքներում բողոքը վերածվել է բախումների․ Բազելում և Լոզանում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, մինչդեռ Բեռնում ակցիան անցել է առանց միջադեպերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *