Շուկայական անկման հետևանքով կրիպտրոթրեյդերները մեկ օրում ավելի քան 2 մլրդ դոլար են կորցրել

Վերջին 24 ժամվա ընթացքում կրիպտոարժույթների բորսաներում լուծարվել է շուրջ 2,3 մլրդ դոլարի երկար դիրք։ Կորուստների ավելի քան 1 մլրդ դոլարը բաժին է ընկել բիթքոյնի գնի աճի վրա խաղադրույք կատարած թրեյդերներին, իսկ Ethereum-ի (ETH) երկար դիրքերի լուծարման ծավալը կազմել է ևս 500 մլն դոլար։

Binance բորսայում բիթքոյնի գինը կարճ ժամանակով նվազել է մինչև 55 130 դոլար։ Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ այն վաճառվում էր 62 հազար դոլարից բարձր, իսկ մեկ շաբաթ առաջ դրա արժեքը գերազանցում էր 70 հազար դոլարը։

Գների ներկայիս մակարդակով բիթքոյնը վերջին անգամ վաճառվել էր ավելի քան երկու տարի առաջ՝ 2024 թվականի սեպտեմբերին։

Ի՞նչ է նշանակում դիրքի լուծարում

Կրիպտոֆյուչերսների շուկայում լուծարումը (liquidation) լծակով բացված դիրքի հարկադիր փակումն է, երբ թրեյդերի կորուստները գերազանցում են տվյալ դիրքի համար տրամադրված մարժայի չափը։ Ըստ էության՝ սա նման է մարժին-քոլին։

Լուծարումների ընդհանուր ծավալը հաշվարկելիս հաշվի է առնվում դիրքի անվանական արժեքը։ Օրինակ՝ 10x լծակով բացված 100 դոլարանոց երկար դիրքը հաշվարկներում դիտարկվում է որպես 1000 դոլարի դիրք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *