Հոկտեմբերին Ռուսաստանը Վրաստանից ռեկորդային՝ 782,6 հազար դոլարի նուշ և շագանակ է ներմուծել

Հոկտեմբերին Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է ռեկորդային ծավալի նուշ և շագանակ՝ ընդհանուր 782,6 հազար դոլար արժողությամբ։  Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Մատակարարումները վերսկսվել են երեքամսյա ընդմիջումից հետո։ Ներմուծման ծավալը զգալիորեն գերազանցել է հունիս ամսվա ցուցանիշը, երբ այն կազմել էր ընդամենը 40,2 հազար դոլար։

Հոկտեմբերին ռեկորդային է եղել նաև շագանակի ներմուծումը։ Մեկ ամսվա ընթացքում գնումներն աճել են 14 անգամ՝ հասնելով 221,2 հազար դոլարի։

Միաժամանակ, ամսական կտրվածքով զգալիորեն ավելացել է նաև պնդուկի ներմուծումը։ Սեպտեմբերի համեմատ այն եռապատկվել է՝ կազմելով 1,034 մլն դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *