«Ալիևը չպետք է որոշի մեր Սահմանադրությունը, այլ՝ հայ ժողովուրդը»․ ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները

Դիտել YouTube-ում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և ըննդիմության այլ ներկայացուցիչներ իրազեկման ակցիաներ են իրականացրել Երևանում, զրուցել քաղաքացիների հետ, ներկայացրել Բաքվի պահանջով Սահմանադրություն փոփոխելու վտանգները, լսել աջակցության խոսքեր։

«Ալիևը չպետք է որոշի մեր Սահմանադրությունը, այլ՝ հայ ժողովուրդը»,– բնակիչների հետ զրույցում ասել է Կարապետյանը։

«Անկախության համար մեզ պայքար է սպասվում, Սահմանադրություն են ուզում փոխել Ալիևի պահանջով, չպետք է թույլ տանք»,– քաղաքացիների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *