Ընդդիմության «ունիկալ» մանիպուլյացիան կամ՝ ի՞նչ է գրված նոր Սահմանադրության մասին ՔՊ նախընտրական ծրագրում

Եթե հայտնի ասացվածքի արջը յոթ
երգ գիտեր, յոթն էլ մեղրի մասին, ապա խորհրդարանական ընդդիմության  իմացած ու վերջին շաբաթներին երգած բոլոր յոթ երգերը
«ալիևյան սահմանադրության» մասին են։ Բայց յոթն էլ միևնույն կրկներգով, թե նոր Սահմանադրության
ընդունման հարցը ժամանակավրեպ է, քանի որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ժողովուրդը
ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել՝ այսպիսով ընտրությունների միջոցով «ոչ»
ասելով նաև նոր Սահմանադրությանը։

 

Նախ, այսպիսի բանաձևումը, պատճառահետևանքային
կապի այսպիսի մոդելավորումը պարունակում է իմաստային, բովանդակային, տրամաբանական կոպտագույն
սխալ։ Այն է՝ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ն քաղաքացիներից քվե՝սահմանադրական մեծամասնություն
չէր հայցում՝ իրագործելու նոր Սահմանադրություն ընդունման գործընթացը։  Հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի գլխավոր
լեյտմոտիվը «տեր կանգնիր խաղաղության»-ն էր։ ՔՊ-ն և կուսակցության ընտրական ցուցակը
գխավորած, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, կուսակցության նախընտրական
ծրագրի նախաբանում կոչով էր դիմել ժողովրդին
։  «Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ
միասին մենք մի խնդիր ունենք լուծելու
․ պետք
է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա
խնամքի կարիքն ունի։ Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և
տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-մասնավորապես ասված էր կոչում։ Ընտրություններին
մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը, այո, տեր կանգնեց խաղաղությանը՝ «այո» ասելով
ՔՊ-ի թիվ մեկ օրակարգին ու նորից կառավարելու մանդատ տալով կառավարող ուժին։  Այնպես որ, ընդդիմության կողմից թութակվող միտքը,
թե՝ «ռազ ուժ» հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն  չի ստացել, հետևապես չի ստացել նաև սահմանադրությունը
փոխելու մանդատ, խղճուկ մանիպուլյացիա է։

 

ՔՊ
նախընտրական ծրագրում,
ի դեպ, անդրադարձ կա նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը։ Հատկանշական
է, որ դրա մասին խոսվում է «Ներքին լեգիտիմություն» ենթավերնագրի ներքո։
«Իրավակարգի լեգիտիմության աղբյուրը  Սահմանադրությունն է, Սահմանադրության
լեգիտիմության աղբյուրը՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է,
որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական
արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել, և չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք
քվեարկել է Սահմանադրության օգտին։ Այստեղից է բխում երկրում արդարության և
արդարադատության պակասի զգացումը, որովհետև արդարությունը և արդարադատությունը
լեգիտիմության արտահայտություն են, և, որքան որևէ որոշում մոտ է լեգիտիմությանը,
այնքան արդար է։
․․․Ու քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական
հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարություն և
արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը
նոր Սահմանադրության ընդունումն է՝ ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ինչը
լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին և հնարավոր կդարձնի
արդարության և արդարադատության ինստիտուցիոնալացումը»,-մասնավորապես նշված է ՔՊ
նախընտրական ծրագրում։

 

Ասել է, թե՝ նոր Սահմանադրության
ընդունումը, որն ընդդիմությունը պիտակել է 
«ալիևյան» մակդիրով, դիտարկվում է նախևառաջ ՀՀ իրավակարգի լեգիտիմությունը և
մյուս ինստիտուտների լեգիտիմությունը վերականգնելու շարժառիթ, ընդ որում, որպես նոր
Սահմանադրության լեգիտիմության գլխավոր նախապայման դիտարկվում է պարտադիր մի պայման՝
այն պետք է ընդունված լինի  ժողովրդի ազատ կամարտահայտմամբ,
չկեղծված հանրաքվեով։ 

 

Դառնալով ընդդիմության՝  նոր Սահմանադրությանը դեմ քվեարկելու վերոհիշյալ
«ալիբիին»՝ «այն թելադրվել է Բաքվի կողմից», ուզում ենք հարցնել, եթե պնդում եք, որ
հունիսի 7-ին ժողովուրդը «ավանսով» իր վերաբերմունքն արտահայտել է նոր Սահմանադրության
վերաբերյալ ու «ոչ» ասել, ինչու ե՞ք ոտ ու ձեռք ընկել ու ձեզ պատեպատ տալիս։ Թույլ
տվեք, որ այդ նույն ժողովուրդը, որի կամքին, փաստորեն, վերաբերվում եք «սրբազան սարսուռով»,
գնա ու իր կրկնակի «ոչ»-ն ասի՝ դեմ քվեարկի «ալիևյան Սահմանադրությանը»։ Թե՞ վստահ
չեք ձեր քարոզչա-ձեռնածուական կարողությունների վրա, որ կկարողանաք ժողովրդի մեծամասնությանը
համոզել այն ամենում, ինչում դուք եք համոզված, ավելի ճիշտ՝ գցել այն նույն մոլորության
մեջ, որում դուք եք հայտնվել Սահմանադրության հետ կապված։ Ժողովուրդն է սահմանադիրը,
թող նա էլ որոշի նոր Սահմանադրության ճակատագիրը՝ 
դրան բարձրագույն իրավաբանական ուժ տա՞լ, թե նետել աղբանոցը։

 

Ի դեպ, ժողովրդի մեծամասնության
հանգամանքը շահարկող օպոցիզիային մի կարևոր հարց էլ ունենք՝ 2021-ին էլ ժողովուրդը
ձեզ մեծամասնություն, այն էլ՝ սահմանադրական, չէր տվել, բայց դուք Դիմադրության և այլազան
շարժում-միԾինգներ էիք անում ու պահանջում էիք սահմանադրական մեծամասնություն ստացած
ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ավելին, բութ աշակերտի պես անընդհատ նախաձեռնում
էիք «իմպիչմենթի» գործընթացներ ու կեսից գցում ոտքներիդ, այդպես էլ չհասկանալով, որ
նման գործընթաց սկսելու համար չունեք բավարար քվեներ։ Ժողովո՛ւրդը չի տվել, եղբա՛յրք։ 

Ունիկալ ընդդիմություն ենք ունեցել
և ունենք, ինչ խոսք։  

 

Հ․Մանուկյան    

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *