Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում․ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին։ Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-197, 011-514-214 և 011-514-231 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրությունում։