Ուրարտուն Հայկ Միլքոնի նորամուտի խաղում հաղթեց Սյունիքին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում զիջեց «Ուրարտուին» (1-2). գրում է ArmSport-ը։

«Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը՝ երևանյան թիմին ընդմիջման ուղարկելով նվազագույն առավելությամբ (0-1)։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ժոաու դե Բրիտուն վերականգնեց հաշվի հավասարությունը (1-1)։ Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին, Գոռ Լուլուկյանը խփեց «Ուրարտուի» հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական արդյունքը (1-2)։

Հավելենք, որ սա նորանշանակ մասնագետ Հայկ Միլքոնի նորամուտի հանդիպումն էր գլխավոր մարզչի պաշտոնում, և «առյուծները» նրա գլխավորությամբ առաջին հաղթանակը տարան։

​Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների քանակը հասցրեց 19-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 11 միավորով ընթանում է 10-րդ տեղում»,- գրում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *