«Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է լինի անժամկետ»․ Թրամփ

«Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է լինի անժամկետ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լինի անժամկետ և բացառի Թեհրանի կողմից երբևէ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է
     «Ես կնքելու եմ մի համաձայնագիր, որը լինելու է մշտական։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նրանց հնարավորություն ընձեռի միջուկային զենք ունենալու։ Ես կապահովեմ, որ նույնիսկ եթե 4, 15 կամ 20 տարի անց մենք ունենանք անկարող նախագահ, համաձայնագիրը շարունակի գործել»,- «Ռիա Նովոստի»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
     Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ Իրանի ներկայիս ղեկավարության հետ բանակցելն իր համար չափազանց դժվար է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *