89 տարեկան հասակում մահացել է իտալացի ոսկերիչ Պաոլո Բուլգարին։ Այդ մասին հայտնում է La Repubblica-ն՝ հղում անելով ոսկերչի ընտանիքին։
«Մահացել է մեր ժամանակների մեծագույն ոսկերիչը»,- հայտնել է Պաոլո Բուլգարիի ընտանիքը։
Ոսկերչի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, հայտնում է Il Sole 24 Ore-ը։
Պաոլո Բուլգարին ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 8-ին Հռոմում։ Նա Bulgari ոսկերչական տան հիմնադիր Սոտիրիո Բուլգարիի թոռն էր։ Պաոլո Բուլգարին ընտանեկան բիզնեսին միացել է 1960 թվականին։
1984 թվականին Պաոլո Բուլգարին գլխավորել է ընկերությունը, իսկ նրա եղբայր Նիկոլա Բուլգարին դարձել է փոխնախագահ։ Նրանց ղեկավարությամբ ապրանքանիշը դարձել է իտալական շքեղության խորհրդանիշ։ Ընկերության ծաղկման շրջանը եղել է 1960-1970-ական թվականներին։
Պաոլո Բուլգարին Bulgari-ի նախագահ է մնացել նաև 2011 թվականին ընտանեկան բիզնեսը ֆրանսիական LVMH կոնցեռնին վաճառելուց հետո։