Փարիզի բնակիչները հերթական անգամ փողոց են դուրս եկել՝ դժգոհելով գնաճից ու թանկացումներից․ հայտնում է РИА Новости-ին։
Համազգային աբաթօրյա ցույցերը Ֆրանսիայում անցկացվում են արդեն մի քանի շաբաթ անընդմեջ։
Ավելի վաղ «TF1» հեռուստաալիքը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող ակցիային կարող է միանալ մինչև 30 հազար մարդ։
Ցուցարարների շարասյուները շարժվել են Հանրապետության հրապարակից դեպի Ազգի հրապարակ։ Ցուցարարների թվում են արհմիութենական և երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև «Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչներ։
Ակցիայի մասնակիցները ձեռքներին պահել են արհմիությունների դրոշներ և տարբեր կարգախոսներով պաստառներ, այդ թվում՝ ընդդեմ ոստիկանական բռնության և եվրոպական բռնապետության։ Ցույցն անցել է խաղաղ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել էին սեպտեմբերի կեսերին, երբ մայրաքաղաքի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել կրթության ոլորտի վիճակը։
Ամենամարդաշատը դարձել էր հոկտեմբերի 17-ի համազգային ցույցը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դրան մասնակցել էր շուրջ 550 հազար մարդ։ Ցուցարարներին ցրելու համար ուժայինները կիրառել էին արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։