2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Բերձորի (Լաչինի) միջանցքը պետք է ապահովի ազատ, անվտանգ և անխոչընդոտ կապ Հայաստանի ու Արցախի միջև։ Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը, հետևաբար ստանձնած պարտավորությունները չեն կարող պարզապես անտեսվել կամ մոռացության մատնվել։ Արդարություն, իրավունք և պատասխանատվություն. սա պետք է լինի մեր պահանջը»,- գրել է նա։