«Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան

«Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը նույնիսկ կարիք չունի իր պահանջներն անձամբ ներկայացնելու։ Հայաստանի իշխանություններն այնքան ջանասիրաբար են սպասարկում նրա օրակարգը, որ երբեմն Բաքվի փոխարեն էլ են մտածում։
     Ու այս անգամ էլ խեղճերը մեղքը բարդեցին ISO-ի վրա։
     Ախր ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ հնարավորություն տրվեց Արցախն ու Հայաստանն ատողներին, հայրենիքը հանձնողներին որոշել մեր պատմությունը, մեր հայրենիքի աշխարհագրությունը և մեր քաղաքացիների կենսագրությունը։
     Գուցե վաղն էլ նիկոլները մեզ բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես որևէ միջազգային ստանդարտի պահանջն էր, իսկ իրենք ընդամենը տեխնիկական կատարողներ էին։
     Մի բան հստակ է. մարդը ծնվել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում կամ Արցախի որևէ այլ բնակավայրում։ Նրա ծննդավայրն իրականություն է, ոչ թե իշխանության քաղաքական հայեցողության առարկա։
     Հ.Գ. Հետաքրքիր է՝ իսկ միջազգային ստանդարտները մեզ թույլ տալի՞ս են շնչել մեր Հայաստան հայրենիքի օդը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *