
Ակտիվիստ Արտակ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես չեմ հավատում, որ Նիկոլը ցայտնոտի մեջ է, դրա համար է սենց հիստերիկացել։ Դա, իմ կարծիքով, հաշվարկված հիստերիկա է։ Նա գիտի, թե իր ընտրազանգվածի մի ահռելի մասն ինչից են ոգևորվում, ոնց է կարողանալու էդ մասսային տրամադրել իր բերելիք հակազգային Սահմանադրության կողմ։ Նա պետք է հիստերիկանա։ Պետք է կարողանա տարիների ընթացքում տարբեր մարդկանց մոտ կուտակված բացասական էներգիան արթնացնի։ Դրա միջոցն են նախկիններին հայհոյելը, Ռուսաստանին հայհոյելը, եկեղեցուն հայհոյելը։ Մեկի լարերին ազդելու է Տեր-Պետրոսյանին թիրախավորելով, մյուսի լարերին՝ Սերժ-Քոչարյանին թիրախավորելով, մյուսին Կարապետյաններով, էն մեկին՝ Կաթողիկոսով, հաջորդին՝ Ռուսաստանով ու սենց շարունակ։ Նիկոլն, իհարկե, հիստերիկ է, բայց հիմա ինքը կառավարելի հիստերիկայի մեջ է։
Ու ես կարծում եմ, պետք է հնարավորինս չընկնենք էդ հիստերիկայի օրակարգի մեջ։ Դա իր օրակարգն է։ Էդտեղ մենք պարտված ենք։ Մենք չենք կարող լինել նույնքան հիստերիկ ու գռեհիկ։ Չենք կարող»։