Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն հանդիպել է Վեհափառ Հայրապետի հետ

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Պատիվ ունեցա ընդունելության արժանանալու Ամենայն հայոց կաթողիկոս և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի կողմից։ Նա տպավորիչ անձնավորություն է և մարմնավորում է Հայաստանում ժողովրդի ու քրիստոնեության միջև ավանդական սերտ կապը։

Մեկ ժամ շարունակ զրուցեցինք երկրում տիրող իրավիճակի և քրիստոնեական հավատի մասին։ Մաղթում եմ Վեհափառ Հայրապետին քաջառողջություն, ստեղծագործական մեծ եռանդ և երկար տարիներ հայ ժողովրդին առաջնորդելու հնարավորություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *