Թուրքիան աջակցում է Սաուդյան Արաբիային՝ հութի ապստամբների հարձակումներին դիմակայելու հարցում, սակայն Անկարան զորքեր չի ուղարկի Եմեն։
Այս մասին TGRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մեքքայի համաձայնագրի շրջանակում երկրներն ունեն պարտավորություններ։ Այս դաշինքի անդամ երկրները վստահում են միմյանց։ Մենք նաև հակաօդային պաշտպանության ոլորտում աջակցություն ենք ցուցաբերում Սաուդյան Արաբիային։ Թուրքական զորքերը Եմենում տեղակայելու հարցը քննարկման ենթակա չէ»,- ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ Մերձավոր Արևելքում հութիների ստեղծած լարվածությունը նորություն չէ․ «Պարզապես աշխարհը ուշադրություն չէր դարձնում։ Ներկայումս այս հակամարտությանն ուշադրություն դարձնելու պատճառը հութիների վերահսկողությունն է Բաբ էլ Մանդեբի նեղուցի նկատմամբ, քանի որ Հորմուզի նեղուցը նույնպես փակ է»։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը կարևոր է ոչ միայն Հորմուզի նեղուցը բացելու, այլև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից։