«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)

«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան

«Կա երկու տարբերակ՝ առաջին տարբերակն այն է, որ ընդդիմությունը 6 ձայն կտա, և հանարաքվեն տեղի կունենա, երկրորդ տարբերակն այն է, որ պրոցեսները կգնան դեպի արտահերթ ընտրություններ։ Բայց ընդդիմությունից 6 քվե գողանալը հեշտ բան չէ, մեծ հավանականությամբ, այդ վեց ձայնը իշխանությունը չի ստանա և կգնա արտահերթ ընտրությունների»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով սահամանդրական հանարքվե իրականացնելու հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցին։
     Նրա դիտարկմամբ՝ նորմալ, ժողովրդավարական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ձայների 2/3-ը ստանալու տարբերակ չունի։ «Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան․․․ Նա օրինական ընտրություններում 65 տոկոս ձայն ստանալու շանս չունի, հետևաբար ինչ ասես անելու է, որ դա տեղի ունենա՝ Հայաստանը ևս մեկ փուլ հետ գլորելով ավտորիտարիզմի անդունդը»,- ընդգծեց Նահապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *