ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ կապակցելու վերաբերյալ հայտարարությանը։

«Հայաստանի տարածքը Երևան քաղաքի չափ տարածքով կրճատած, ադրբեջանական զորքը տարիներ շարունակ դոշին փակցված քարտեզի ներսում հանդուրժող մարդը հիմա էլ որոշել է Հայաստանի էներգետիկ համակարգը կապել Ադրբեջանին ու Թուրքիային` դրանից առաջ նախապես ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից:

Ապրել պարտվածի խարանով, ատել ուժեղին, ատել հային ու լինել այսքան ադրբեջանասեր…

Ինչ ափսոս էր էն սերունդը, որին թաղեց…»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուքիասյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարել էր․ «Մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։

Սա, իրոք, շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *