
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, «այ դրա համար մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»»։
Հիշեցնենք՝ այսօր NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ բաց քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԹՐԻՓՓ նախագծի կարևոր մաս է էներգիան, էլեկտրաէներգիայի տարանցումը։ «Մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի ու Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ»,- հավելել էր նա։