«Կա սցենար, որի դեպքում Իսրայելի բանակը ռազմական գործողություն կսկսի Սիրիայի դեմ։ Այդ մասին մենք, ինչպես նաև տարածաշրջանի մեր դաշնակիցները, տեղեկացնում ենք ամերիկացիներին և եվրոպացիներին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այդ սցենարի իրագործումը չի սահմանափակվի միայն Սիրիայով։
«Դա կհանգեցնի նոր հակամարտության, ավելի մեծ խնդիրների և անորոշության»,- նշել է Ֆիդանը։