Բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. վիրավորներ կան

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr», «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *