Գեղարքունիքի և Լոռու մարզերում քամու հետևանքով տանիքների ծածկեր, արևային վահանակներ են վնասվել, ծառեր են տապալվել

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով, մի շարք հասցեներում, տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում փրկարարները ձեռնարկել են քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ իրականացնելով տապալված ծառի հեռացման, վտանգավոր տարածքի սահմանազատման աշխատանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *