Կատարվեց քահանայական ձեռնադրություն (լուսանկար)

Կատարվեց քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:
     Արագածոտնի թեմը շնորհավորում է նորաօծ հոգևորականներին քահանայական ձեռնադրության առիթով:
     Թող Տիրոջ օրհնությունն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն նրանց հոգևոր ծառայության քաղցր ճանապարհին
     Մաղթում ենք, որ իրենց քահանայական ծառայությամբ դառնան Աստծո խոսքի հավատարիմ քարոզիչներ, հավատավոր ժողովրդի հոգևոր առաջնորդներ և Հայ Եկեղեցու պայծառության ու զորացման նվիրյալ սպասավորներ։
     Թող Աստված օրհնի նրանց ընթացքը և պսակի բարի ծառայությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *