
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը շուտով կկայանա, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումը տեղի կունենա շուտով, սակայն առայժմ ամսաթվերի վերաբերյալ հստակություն չկա»,- ասել է նա։
Մոսկվայի, Վաշինգթոնի և Կիևի միջև խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Ինչպես հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, կողմերը կարողացել են մոտենալ խաղաղության հաստատմանը, սակայն այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից։
Նրա խոսքով՝ քննարկումների հիմնական թեման հակամարտության ավարտից հետո եվրոպական անվտանգության ապագա համակարգի ձևավորումն էր։