Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․
Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։
Ժամը 10․00–ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: