Թրամփը մտադիր է կարգադրել ռազմական հարվածներ հասցնել Իրանին Ամանորից հետո, եթե երկու երկրներին չհաջողվի համաձայնության գալ

Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են բանակցել խաղաղ կարգավորման շուրջ, և քննարկումները վարվում են անուղղակիորեն․ այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա հայտնել է, որ բանակցությունները վարվում են անուղղակիորեն», – ամերիկացի առաջնորդի հետ հարցազրույցից հետո հայտնել է Fox News-ի լրագրող Թրեյ Յինգստը։

Քաթարը միջնորդում է բանակցությունները։

«Նրանք հաղորդագրություններ են փոխանցում Վաշինգտոնի և Իրանի միջև՝ տեսնելու, թե արդյոք հնարավո՞ր է բանակցային լուծման հասնել», – հավելել է Յինգստը։

Նախագահ Թրամփը զգուշացնում է, որ մտադիր է կարգադրել ռազմական հարվածներ հասցնել Իրանին Ամանորից հետո, եթե երկու երկրներին չհաջողվի համաձայնության գալ։ Նա Թեհրանի հետ ընթացիկ դիվանագիտական բանակցությունները որակել է «անիմաստ»։

ԱՄՆ նախագահը մեղադրել է իրանցի բանակցողներին ժամանակ ձգձգելու համար՝ նշելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո նրանք շարունակում են սրել թշնամական գործողությունները։

«Այժմ նրանք ավելի ագրեսիվ են, քան մինչ ընտրությունները», – նշել է Թրամփը՝ իրանցի պաշտոնյաներին բնորոշելով որպես «պրոֆեսիոնալ պարողներ» (ակնարկելով, որ նրանք խուսափում են հստակ պատասխաններից)։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *