ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին


Աշխարհ


Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական գագաթնաժողովը, որը պետք է ավարտվեր նոյեմբերի 20-ին, դեռևս շարունակվում է՝ մասնակից երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։

Նոյեմբերի 22-ի գիշերը հրապարակվել է վերջնական փաստաթղթի նախագիծը, որում բացակայում է ածխի, նավթի և գազի օգտագործումից փուլային հրաժարվելու պարտավորությունը։ Այս ձևակերպումը, ըստ հաղորդագրության, պայմանավորված է նավթ արդյունահանող երկրների դիրքորոշմամբ։ Մի շարք այլ երկրներ, հատկապես եվրոպական պետությունները, դեմ են նախագծի նման բովանդակությանը։

Թուրքիայի նախագահությունը կոչ է արել հնարավորինս արագ համաձայնության գալ փաստաթղթի շուրջ՝ նախազգուշացնելով, որ տարաձայնությունները կարող են հանգեցնել գագաթնաժողովի ձախողմանը։

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը հայտարարել է, որ փաստաթղթի նախագիծն «անընդունելի է Գերմանիայի համար», քանի որ դրանում բացակայում է բրածո վառելիքից փուլային հրաժարվելու հստակ պարտավորությունը։

Նա կարծում է, որ անհավանական է, որ տարաձայնությունները կհաղթահարվեն, հատկապես այն պատճառով, որ շատ պատվիրակներ արդեն հեռացել են: Շնայդերը ձախողման մեջ մեղադրել է նավթից և գազից շահույթ ստացող երկրներին: Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչները ևս միացել են նրա քննադատությանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *