Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակով


Քաղաքականություն


«Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, այլ հակամարտության նպատակով։ Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձում։

Նրա խոսքով՝ կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է մարդուն և նրա երազանքները մի կողմ դրել ու երկիրը տարել հակամարտության ճանապարհով։ «Կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծել է, արտագաղթի պատճառ դարձել։ Կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, «Դոդի Գագոներ», կալուգացի Սամոներ, Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ», – ընդգծել է վարչապետը։

Ըստ նրա՝ վերոնշյալների գործը և առաքելությունը եղել են մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել։ «Այսօր հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը», – հավելել է Նիկոլ Փաշինյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *