Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում՝ այլևս չեմ առաջադրվի. Նիկոլ Փաշինյան

Եթե հանրաքվեի արդյունքներով ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը և այն չընդունվի, ապա ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե քաղաքացիները կողմ քվեարկեն, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին ուղիղ եթերով հեռարձակվող ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ինքը մինչև հաջորդ ընտրությունները կշարունակի պաշտոնավարել և կզբաղվի խաղաղության ինստիտուցիոնալացմամբ ու վերջնականացմամբ, ինչի իրականացման հարցում համոզված է։

«Եկել հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն, և՛ անկախություն ունենալու հնարավորություն։ «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը» հենց սա է ուզում խափանել»,- նշել է Փաշինյանը։

Ընդդիմությանն ուղղված իր առաջարկը վարչապետը որակել է որպես «երազանքի առաջարկ»՝ կոչ անելով կողմ քվեարկել հանրաքվեի անցկացման որոշմանը. «Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի հանրաքվեի անցկացնելու որոշմանը, և մենք անցկացնենք հանրաքվե։ Այդպիսով հնարավորություն կլինի, որ ՀՀ ճակատագիրը որոշեք դուք՝ ՀՀ քաղաքացիները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *