Դատարանը պարտավորեցրել է Լևոն Շիրինյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Դատարանը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից՝ վերջինիս հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։

Լևոն Շիրինյանը պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցութան առաջնորդ Սամվել Կարապետյանից։

Դատարանը պարտավորեցրել է Շիրինյանին հրապարակային ներողություն խնդրել՝ դատական ակտում նշված ձևակերպմամբ, իսկ ներողության տեքստը հրապարակել նաև իր ֆեյսբուքյան էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *