Հրապարակված նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ։ Այա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Երբ իշխանության կողմից բերված Սահմանադրության նախագիծն ինքնին վտանգում է մեր պետականության պատմական հիմքերը, նոր տեքստում տեղ գտած մյուս հակաժողովրդավարական դրույթների մասին երկար խոսելն անգամ ավելորդ է դառնում։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով։ Մեր պետականությունը սակարկության առարկա չէ»,- գրել է նա։