Հիմա սա սահմանադրական բարեփոխո՞ւմ է, թե՞ Ալիևի պահանջների կատարման հերթական փուլը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
«Դե ինչ, հրապարակեցին…
Սահմանադրությունից հանում են Անկախության հռչակագրի հիշատակումը, դուրս են թողնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հանձնառությունը։
Ու դեռ փորձում են համոզել, թե սա Հայաստանի ինքնիշխան որոշումն է…
Հիմա սա սահմանադրական բարեփոխո՞ւմ է, թե՞ Ալիևի պահանջների կատարման հերթական փուլը։
Իսկ ո՞րն է հաջորդը։ Էլ ի՞նչ պետք է ջնջենք մեր պատմությունից, ազգային ինքնությունից ու պետականության հիմքերից, որ Ադրբեջանը վերջապես գոհ մնա։
Եվ ամենավտանգավորը՝ Հայաստանի Մայր օրենքի բովանդակությունն այլևս քննարկվում է ոչ թե Հայաստանի ազգային շահերի, այլ Բաքվի պահանջների համատեքստում։
Չնայած՝ այլևս չենք էլ զարմանում։ Ձեր իշխանության քաղաքական ձեռագիրը վաղուց պարզ է՝ ջնջել, զիջել, զեղչել…»,- գրել է նա։