Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան

Զարմանալի չէ, որ հրապարակված տեքստում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ուղիղ դուռ են բացում երկրում բռնապետության հաստատման համար։ Չէ՞ որ նոր Սահմանադրությունը ԱԼԻԵՎՅԱՆ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալու դրույթը ոչ թե վտանգում է, այլ թիրախային հարվածում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմքերին։ Արժանապատիվ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ սա պարզապես իրավական փոփոխություն չէ․ սա անցյալից հրաժարվելու, պետական ինքնության հիմքերը վերանայելու և բռնապետության դուռ բացելու վտանգավոր ճանապարհ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *