Սյունիքում մեկնարկել է «Թրամփի ուղի» նախագծի գործնական փուլը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձներից հետո Հանրային հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել Սյունիքից, որտեղ մեկնարկել են TRIPP նախագծի շինարարական աշխատանքները։
Տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող նախագծի գործնական փուլի մեկնարկը տրվել է առանց պաշտոնական հանդիսավոր արարողության՝ Սյունիքի մարզպետի մասնակցությամբ։
Մարզպետն ընդգծել է նախագծի նշանակությունը Հայաստանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական զարգացման համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկեն լայնածավալ շինարարական աշխատանքները, և ծրագիրը կյանքի կկոչվի։