Լիբիայի ափերի մոտ ռուսական ռազմանավի վրա հարձակման հետևում կանգնած է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լիբիայի ափերի մոտ ռուսական «Մերկուրի» ռազմանավի վրա իրականացված հարձակման հետևում կանգնած է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը․ այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Միջերկրական ծովում իրականացված գործողության ընթացքում կիրառվել է ուկրաինական արտադրության 7 անօդաչու։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է Կա-27 մարտական ուղղաթիռի վրա հարձակման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի Բենգազի քաղաքի նավահանգստում ռուսական «Մերկուրի» ռազմանավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ «Մերկուրի»-ի վրա հրդեհ է բռնկվել։

«Մերկուրին» Բենգազիի նավահանգստում էր գտնվում մի քանի օր։ Naval News-ի տվյալներով՝ այն ուղեկցում էր ռազմական արտահանման համար օգտագործվող ռուսական նավերը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *