«Մոլդովայում և Հայաստանում շատ ՀԿ-ներ աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԽ

«Մոլդովայում և Հայաստանում շատ ՀԿ-ներ աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԽ

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս մոտ 14,000 գրանցված ՀԿ-ներ կան, Հայաստանում` մոտ 9,000։ Եվ բոլորն էլ աշխատում են, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հետխորհրդային երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- ասել է Շևցովը` Մոսկվայում ընթացող «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *