ՀՀ իշխանությունները որոշել են չշտապել նոր Սահմանադրության ընդունման հարցում։ Նախագծի հանրային քննարկումները նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի գարուն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Որոշել ենք չշտապել ու բավականին լայն հանրային քննարկում ենք կազմակերպելու, որ յուրաքանչյուր քաղաքացի նոր Սահմանադրության յուրաքանչյուր տողի հետ համաձայնվի, որ նոր դրվի քվեարկության»,- հայտարարել է իշխանական պատգամավորը։