Ուկրաինան խորտակել է ռուսական «Մերկուրի» ռազմանավը. Զելենսկի

Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Լիբիայի ափերի մոտ ռուսական հետախուզական
ռազմանավի և բեռնատար նավի ոչնչացման մասին։

«Ուկրաինայի
զինվորականները յոթ տեղական արտադրության ծովային անօդաչուների օգնությամբ Լիբիայի
ափերի մոտ խորտակել են ռուսական «Մերկուրի» ռազմանավը և խոցել MV ANGARA բեռնատար
նավը»,- հայտնել է Զելենսկին։

Նրա
խոսքով՝ ռազմանավի հետ միասին ոչնչացվել է նաև ռուսական Ka-27 ռազմական ուղղաթիռը։

Ավելի
վաղ «Ալ Ջազիրա»-ի աղբյուրները հայտնել են Լիբիայի Բենգազի նավահանգստում կայանած
ռուսական «Մերկուրի» ռազմանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի մասին: Զոհվածների
թվում են ռուսներ և լիբիացիներ, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները՝ առանց
նշելու զոհերի թիվը: Նավը խորտակվել է:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *