«ՀՀ Սահմանադրությունը այդ երկրի ներքին գործն է». Բայրամովը՝ ՀՀ նոր Սահմանադրության տեքստի մասին

Այսօր
Հայաստանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն. ՀՀ վարչապետը հրապարակել է
նոր Սահմանադրության տեքստը՝ հանրային քննարկման համար, հայտարարել է Ադրբեջանի
արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանիի
հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ՀՀ
Սահմանադրությունը այդ երկրի ներքին գործն է։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության
համաձայնագրի ստորագրումը կախված է մեկ պայմանից՝ որ Հայաստանի Հիմնական օրենքից
հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Հետևաբար խաղաղության
համաձայնագրի ժամկետների որոշումը մեր հնարավորություններից դուրս է՝ դա Հայաստանի
ներքին գործընթացն է»,- ասել է Բայրամովը։ 
 

Նա
հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը երկու
երկրների կողմից նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում.
«Համաձայնագիրը բաց է հանրության համար, այն հրապարակվել է: Ադրբեջանի
դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք այն ժամանակ և կրկնում ենք հիմա: Բաքուն
պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով. Հայաստանի Սահմանադրությունից պետք
է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները: Թե երբ դա տեղի ունենա՝
բացառապես Հայաստանի ներքին գործն է»:

Ադրբեջանի
ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «ձեռնպահ կմնա Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ
մեկնաբանություններից, քանի որ դա նրա ներքին գործն է: Միակ բանը, որ մեզ
հետաքրքրում է, այն է, որ նոր նախագծում չլինեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային
պահանջներ: Նոր նախագծում, ըստ ամենայնի, այդ դրույթը չկա, և մենք դա դրական ենք գնահատում»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *