Արտաքին պահանջներով պայմանավորված սահմանադրական փոփոխությունների նախագիծն անընդունելի է, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող փոխվել դրսի թելադրանքով՝ հրաժարվելով մեր պետականության իրավաքաղաքական հիմքերից՝ Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունից և Արարատ լեռան խորհրդանիշից։ Պետության հիմնարար արժեքներն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն։ Քաղաքական օրակարգը պետք է բխի բացառապես Հայաստանի ազգային և պետական շահերից։ Մեր քաղաքական օրակարգը միտված է կանխելու պարտադրված սահմանադրական գործընթացները և հասնելու գործող իշխանության հեռացմանը՝ հանուն ուժեղ և անկախ Հայաստանի։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը
❌ Այո՛ ինքնիշխան Հայաստանին✅