
Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է․ «Այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այցելել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության նկատմամբ ցուցաբերած աջակցության առիթով իր գոհունակությունը հայտնելու նպատակով»։