«Սա քաղաքական հետապնդում է՝ ազատ խոսքը ճնշելու նպատակով»․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի հայցի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քաղաքական հետապնդում է որակել Նիկոլ Փաշինյանի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցը՝ այն համարելով ազատ խոսքը սահմանափակելու փորձ։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հայտարարել է, որ իր արտահայտություններում վիրավորելու դիտավորություն չի եղել, իսկ եթերում հնչած խոսքը քաղաքական գնահատական էր՝ հիմնված փաստերի վրա։

Նրա խոսքով՝ օրենսդրությամբ վիրավորանքն այդպիսին համարվելու համար պետք է առկա լինի անձին դիտավորությամբ վարկաբեկելու նպատակ, ինչը, ըստ նրա, տվյալ դեպքում բացակայել է։

Մարուքյանը նաև նշել է, որ եթե ինքը լիներ Փաշինյանի փոխարեն, հետ կվերցներ դատական հայցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *