Գեր ընձառյուծին ազատել են դիետաներից


Աշխարհ


Չինաստանում գեր ընձառյուծին թույլ են տվել միս ուտել՝ առանց դիետայի մասին անհանգստանալու։

Պան Բաոբաոն, որը հայտնի է դարձել ամբողջ երկրում իր խոշոր կազմվածքով, կշռում է ավելի քան 65 կգ, ինչը զգալիորեն գերազանցում է նորման։ Հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը (16 տարեկան)՝ կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են խուսափել խիստ դիետայի հետ կապված սթրեսից՝ փոխարենը նախընտրելով աստիճանաբար ավելացնել նրա ֆիզիկական ակտիվությունը։

Ընձառյուծը հայտնի դարձավ «Զուոտոպիա» (Zootopia) մուլտֆիլմի հերոս՝ սպա Կլոհաուզերի հետ ունեցած զարմանալի նմանության շնորհիվ։ Ժամանակին նրա վանդակը նույնիսկ ընդլայնել էին՝ շարժումը խրախուսելու և նիհարելուն օգնելու նպատակով. թեև նա որոշ չափով նիհարեց, սակայն չկարողացավ պահպանել արդյունքը։

Այժմ Պան Բաոբաոն օրական ստանում է ավելի քան 500 գրամ տավարի միս, որը երբեմն փոխարինվում է հավի մսով։ Նրա վանդակում նաև մեծ գնդակ են դրել՝ նրան ակտիվ պահելու համար։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *