Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի


Հարեվաններ


Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի շրջանակում։

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը հստակ հայտարարել է՝ վերջնական ստորագրությունը կդնի միայն մեկ պայմանով. Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է վերացվեն։

«Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և մենք չենք կարող որոշել, թե երբ այն տեղի կունենա։ Չեմ ցանկանա մեկնաբանել այսօր հրապարակված Հայաստանի Սահմանադրության նախագիծը։ Դա Հայաստանի ներքին հարցն է։ Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Հրապարակված տեքստի համաձայն՝ այս պահին նման իրավիճակ չկա։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետևելու է Հայաստանի Սահմանադրության հետ կապված զարգացումներին։ Նա հավելել է, որ փաստաթղթում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո արդեն ստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *