Փաշինյանը պաշտոնից ազատել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Մկրտչյանը նոյեմբերի 30-ից կազատվի Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին 2026 թվականի նոյեմբերի 30-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:

Նշենք նաև, որ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 3 օր տևողությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 23-25-ը ներառյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *