Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունից։
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով։