«Տարրական պուճուր ընտրակեղծարար»․ հենց այս արտահայտության համար է Նիկոլ Փաշինյանը դատի տվել Էդմոն Մարուքյանին։
Փաշինյանը Մարուքյանից պահանջում է 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրեն դատի տալը քաղաքական հետապնդում է։
Դատարանը բավարարել է Էդմոն Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը պարտավոր կլինի անձամբ ներկայանալ դատարան։
Ընտրություններից երկու օր հետո էր Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն արել։ Նա պնդել էր, որ Փաշինյանական համակարգը դիտավորյալ նվազեցնում է իր ղեկավարած ուժի ձայները։
Մանրամասները՝ տեսանյութում։