ԵՄ-ն քննադատել է Տաջիկստանին՝ Պուտինին երկրում չձերբակալելու համար

Եվրամիությունը ափսոսանք է հայտնել, որ Տաջիկստանը կրկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալման օրդեր է տվել։ Այս մասին ասվում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 22-ին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Պուտինը 2026 թվականի նոյեմբերի 19-20-ը աշխատանքային այցով եղել է Տաջիկստանում, սակայն Հռոմի ստատուտը վավերացրած երկիրը նրան չի ձերբակալել։

«Եվրամիությունը ափսոսանք է հայտնում, որ Տաջիկստանը կրկին ընդունել է Վլադիմիր Պուտինին, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը միջազգային հանցագործությունների համար ձերբակալման օրդեր է տվել։ Դրանով Տաջիկստանը չի կատարել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտով ստանձնած պարտավորությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 124-րդ մասնակից պետությունն է՝ լիիրավ անդամ դառնալով 2024 թվականի փետրվարի 1-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *